Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով:
Mundo Deportivo-ի հավաստիացմամբ՝ «Բարսելոնա»-ն մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կկատարի «Չելսի»-ին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
Նշենք, որ լոնդոնցիները պատրաստ են վաճառել իրենց առաջատար ֆուտբոլիստներից մեկին նվազագույնը 35 մլն եվրոյի դիմաց:








































