Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիա այցելած ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ իսլամական ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը դիտարկվելու է ԱՄՆ իրավական նորմերի հիման վրա.
«Գյուլենի արտահանձնման հարցը գնահատվելու է ամերիկյան արդարադատության շրջանակներում: Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները շարունակվում են»:
Դենֆորդն արդեն իսկ այցելել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա, ուր հանդիպել է ամերիկացի գեներալների հետ: Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:










































