Անարխիստները, որոնք Սալոնիկի հունական ուղղափառ եկեղեցիում բողոքի ակցիա կազմակերպելու համար ձերբակալվել էին կրոնական արարողությունը խանգարելու գործով, երկուշաբթի օրը արդարացվել են, հայտնում է BBC-ն:
26 կասկածյալներից 19-ին դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկանությանը դիմադրելու, մատնահետքեր տալուց հրաժարվելու համար: Նրանք դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման: Բոլոր ցուցարաները ազատ են արձակվել:
Կիրակի օրը եկեղեցական ծառայության ժամանակ անարխիստները՝ ներխուժելով եկեղեցի, սկսել են կրկնել «Համերաշխություն փախստականների հետ» կարգախոսը և թերթիկներ են տարածել , որպես բողոք 3 անօրինական գրավված շենքերի փակմանը, որտեղ նրանք տեղավորել էին փախստականներին:







































