Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը Բաքվում քննարկել և համաձայնեցրել են էներգափոխանակման պայմանները:
Բանակցություններին մասնակցել են «Ռոս ցանց», «Ինտեր Ռաո», «Վրացական պետական էլեկտրահամակարգ», «Էլեկտրաէներգիայի համակարգի կոմերցիոն օպերատոր» և Azərenerji ընկերությունները:
Կողմերը նաև քննարկել են երկարաժամկետ հեռանկարում էլեկտրական օղակի միացման նպատակահարմարությունն ու պայմանները:









































