20th Century Fox կինոընկերությունը թողարկել է մուլտֆիլմ, որտեղ ամերիկյան հայտնի «Սիմփսոնները» մուլտֆիլմի գլխավոր հերոսներ Մարջը և Հոմերը որոշում են ընդունում ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:
«Առավոտյան ժամը 3» (3AM) անվանումով մուլտֆիլմը հրապարակված է YouTube-ում: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին այնտեղ կարելի է տեսնել գրքով` «Ա. Հիտլերի մեծ ելույթները»:
Երբ Հոմերը հայտնում է, որ կքվեարկի Թրամփի օգտին, Մարջը ասում է. «Եթե դա քո ընտրությունն է, ես վստահ չեմ, որ կարող եմ կրկին լինել քեզ հետ»: Հոմերը պատասխանում է. «Եվ ահա ինչպես ես դարձա դեմոկրատ»:









































