Թուրքիայի արևելյան Բինգել նահանգում քուրդ զինյալների հարձակման արդյունքում զոհվել է ոստիկանության հատուկջոկատայինների հինգ աշխատակից, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ոստիկանության զրահապատ տրանսպորտային միջոցի անցնելու ժամանակ զինյալները հեռակառավարումով պայթեցրել են ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը: Պայթյունի ժամանակ մեքենան շրջվել է մի կողմի վրա:
Ծանր վիրավորված ոստիկաններին հասցրել են մոտակա հիվանդանոցը: Տուժածներից հինգը մահացել են, ևս չորս ոստիկան բուժվում են, որոնցից երկուսի վիճակը ծանր է:








































