Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: Կողմերը մինչև 2019 թվականը ժամկետով պայմանագիր են ստորագրել: Այդ մասին հայտնում է «Վոլֆսբուրգ»-ի պաշտոնական կայքը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ակումբը 5 մլն եվրո է վճարել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բլաշիկովսկին վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինա»-ում:






































