Մյունխենի «Բավարիա»-ից Դորտմունդի «Բորուսիա» վերադարձած Մարիո Գյոտցեն ստացել է 10 համարը, որի ներքո դորտմունդյան ակումբում նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը:
«Բավարիա»-ի կազմում 24-ամյա Գյոտցեն երեք անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ու երկու անգամ Գերմանիայի գավաթակիր է դարձել:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը հեռացել է «Բորուսիա»-ից` տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»:









































