Տոկիոյի համալսարանի գյուտարարները ցուցադրել են սմարթֆոնների համար արտասովոր պատյան-աքսեսուար, որը սարքերին թույլ կտա շարժվել անիվների վրա։ Այս մասին հայտնում է Motherboard պարբերականը։
Ճապոնացու խոսքով՝ պատյանի բոլոր արտաքին տարրերը տպվել են եռաչափ տպիչով։ Այն սմարթֆոնին միանում է լիցքավորման համար նախատեսված micro-USB բնիկով։ Բացի այդ, աքսեսուարն ունի շարժման ցուցիչ և մի շարք ներկառուցված ծրագրեր։ Սմարթֆոնը զանգի կամ կարևոր ծանուցումների դեպքում «կվազի» տիրոջ մոտ։







































