«Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է։ «Եղիշե Պետրոսյանի ինքնազգացողությունն արդեն լավ է։ Հավանաբար օրվա ընթացքում նրան կտեղափոխեն «Աստղիկ» բժշկական կենտրոնից»։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Եղիշե Պետրոսյանին ձերբակալել են զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով։ Հենց ձերբակալելու պահին Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ Photolure-ի









































