Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Դյոլգերին: Այս մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները:
Ընդգծվում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանը քաղաքում չէ, այդ պատճառով էլ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Դյոլգերին: Դա կապված է այն բանի հետ, որ Գերմանիայի ՍԴ որոշմամբ արգելվել էր Քյոլնում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին հասցեագրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթի հեռարձակումը:
Բողոքի ակցիան կազմակերպվել է ընդդեմ Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման:









































