Երևանում խաղաղ հավաքների ժամանակ լրագրողների գործունեության խոչընդոտման վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Առաջին լրատվական»- ի լրագրող Մարիամ Գրիգորյանը, ով տուժել էր հավաքի ժամանակ իր աշխատանքն իրականացնելիս, նշեց, որ շուրջ երկու օր Կենտրոնի քննչականից անընդհատ զանգահարել են տուն, նաև իր բջջայինին՝ ասելով մեկ ժամից կգանք, երկու ժամից կգանք:
«Երեկ վերջապես հայտնվեցին: Տեղեկացնեմ, թե ինչ հիմքերով են գործ հարուցել. «2016թ. հուլիսի 29-ին ժամը 22.30-ի սահմաններում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություններ են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրանց, քարեր են նետել, վնասել են գույքը, ինչի հետևանքով հասարակական անվտանգությունն է վտանգվել»:
Այս գործի շրջանակներում ինձ ներգրավել են որպես վկա, ոչ թե որպես տուժեղ: Քննիչը նշեց, որ պարտադիր ցուցմունք պետք է տամ այս գործով: Ես կապ հաստատեցի մեր գլխավոր խմբագրի հետ, նա նշեց, որ վկայի կարգավիճակով ոչ մի ցուցմունք չպետք է տալ:
Քննիչը սպառնաց, որ եթե ցուցմունքից հրաժարվեմ, ապա պատասխանատվության կենթարկվեմ:
Ես ասացի, որ պատրաստվում եմ երկրից մեկնել, ավելի վաղ պլանավորել էի, որ վաղը պետք է գնամ, ասաց՝ բացառվում է, ես հենց հիմա արգելանք կդնեմ, չեք կարող երկրից դուրս գալ: Նշեց, որ հրաժարվելով՝ բարդացնում եմ այս գործը և վկայից դառնում եմ մեղադրյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































