Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սա զուտ ներքին հարց է. ո՛չ ռուսական մատ կա, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ եվրոպական. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

Կայծ Մինասյանը սխալ է համարում այն կարծիքը, թե «Սասնա ծռեր» խմբի հայտնի գործողություններից հետո Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ցույցերը կարող են հանգեցնել Հայաստանի «լիբանանացման»՝ ասելով, որ ճիշտ չէ համեմատել հայաստանյան վերջին երկու շաբաթների ճգնաժամը Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետ: Քաղաքագետի կարծիքով՝ վերջին դեպքերը ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքն են, իսկ գլխավոր խնդիրն այսօր Հայաստանի համար «հետխորհրդային պետության ինքնությունից» դուրս գալն է:

«1991թ. անկախությունը նվաճելուց հետո՝ մինչ օրս մենք ապրել ենք հետխորհրդային պետության մեջ: Արդյոք ուզո՞ւմ ենք դուրս գալ այդ հետխորհրդային պետության ինքնությունից, թե՞ ոչ: Սա է իրականությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

– Կայծ, շատերը հիմա մտավախություն են հայտնում, որ եթե ճգնաժամը խորանա, Հայաստանը կարող է գնալ երկրի, այսպես ասած, «լիբանանացման» կամ «բեյրութացման» ճանապարհով: Սա կարո՞ղ է երկիրը տանել քաոսային վիճակի, քաղաքացիական պատերազմի:

Ոչ, ոչ, սա կապ չունի Լիբանանի հետ: Չգիտեմ, թե ովքեր են այդպիսի կարծիքներ հայտնում, բայց նրանց համեմատությունները տեղին չեն. կա՛մ չգիտեն Լիբանանի պատերազմի պատմությունը, կա՛մ չեն հասկանում Հայաստանի քաղաքական, տնտեսական ճգնաժամը: Դրանք բացարձակապես կապ չունեն իրար հետ: Երեք տարբերություն կա. նախ՝ Լիբանանի պատերազմը սկսվել է սառը պատերազմի պայմաններում: Երկրորդ տարբերությունն այն է, որ Լիբանանը բազմազգ պետություն է, Հայաստանը՝ ոչ, երրորդ՝ Լիբանանը բազմակրոն պետություն է, Հայաստանը՝ ոչ: Ուրեմն չի կարելի համեմատել Լիբանանի և Հայաստանի ճգնաժամերը:

– Այս ճգնաժամն ինչպե՞ս կազդի մեր պետականության, պետության դիրքերի և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

Վերջին դեպքը քառօրյա պատերազմի հետևանքն է, ուրեմն շատ հավանական է, որ կապ կա: Գիտենք, որ քառօրյա պատերազմից հետո իշխանությունները հայտարարեցին, որ այլևս չի կարելի այսպես շարունակել, պետք է փոխվի կացությունը, դաշնակցային, ռազմաքաղաքական հարցերը: Ուրեմն հույս կար, որ իշխանություններն իրենց նախաձեռնությամբ կարող են պրոցես սկսել, որպեսզի փոխվի վիճակը:

Այդ տղաները և Ժիրայր Սեֆիլյանը այլ ձևով անդրադարձան խնդրին՝ ասելով, թե արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են տարածքները հանձնել, նման բան կա՞. իրենց մտահոգությունը հայտնեցին Ժիրայր Սեֆիլյանի միջոցով: Մնացածը ինքներդ գիտեք:

Կարծում եմ՝ անիմաստ էր Սեֆիլյանին ձերբակալելը, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում: Եվ քանի որ ժողովուրդը տեսավ, որ իշխանությունները որևէ քայլ չեն անում վիճակը շտկելու համար, տեսնելով, որ Ժիրայրը բանտարկված է, և այսպես անկարելի է շարունակել, ազատամարտիկները փորձեցին կոշտ ձևով արթնացնել ժողովրդին՝ ասելով, որ Ղարաբաղը վտանգի մեջ է, բայց առանց որևէ փաստ ունենալու: Եթե իսկապես որևէ վտանգ կա, իշխանությունները պիտի պատասխանեն այդ հարցերին, և Հայաստանի մամուլը պիտի ցույց տա, որ՝ այո, վտանգ կա Ղարաբաղի համար: Կարծում եմ՝ ավելորդ է խոսել՝ մինչև չունենանք այդպիսի փաստեր:

– Հայաստանի ներքին վիճակը կարո՞ղ է պատճառ դառնալ Ղարաբաղի շուրջ փխրուն բանակցային գործընթացի տապալման համար:

Քաղաքական այսպիսի ճգնաժամը չի կարող դրական լինել պատերազմի մեջ գտնվող որևէ պետության խաղաղության համար: Երկրորդ՝ ո՞վ կարող է օգտվել այս իրավիճակից. ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը լռում է, շատ բան չկա ադրբեջանական մամուլում Հայաստանի ճգնաժամի մասին: Կարծես թե ադրբեջանցիները սպասում են, որ Ղարաբաղի հարցով որևէ լուծում լինի խաղաղ ճանապարհով, չեն ուզում յուղ լցնել կրակի վրա: Եվ սա մի փոքր մտահոգիչ է:

– Իսկ ծանո՞թ եք միջազգային արձագանքներին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության հայտարարություններին Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ, Մոսկվայի արձագանքին:

– Այո, տեղյակ եմ, և տեսանք երկու տարբեր կեցվածք. Ռուսաստանն ուզում է, որ այդ հարցը լուծվի որևէ միջոցով, նույնիսկ արմատական (դա բնորոշ է Ռուսաստանին), և Արևմուտքը՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանություններին զգուշացնում են, որ պետք է հարգել մարդու իրավունքները և բոլոր ազատությունները, վախենում են, որ Հայաստանի իշխանությունները այլ ճանապարհով կարող են այդ հարցը լուծել: Եվ դա լավ չէ, որովհետև թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը ուզում են լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

Ուզում եմ մի բան շեշտել, որ 1991թ. անկախությունը նվաճելուց հետո մինչ օրս մենք ապրել ենք հետխորհրդային պետության մեջ: Արդյոք ուզո՞ւմ ենք դուրս գալ այդ հետխորհրդային պետության ինքնությունից, թե՞ ոչ: Սա է իրականությունը: Ինչպե՞ս պիտի դուրս գանք այդ վիճակից, և արդյոք իշխանությունները ուզո՞ւմ են, որ մենք դուրս գանք հետխորհրդային պետությունից, թե՞ ոչ:

– Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի իրավիճակի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի բանավեճը: Եվրոպացիներն ու ամերիկացիները իշխանություններին կոչ են անում բռնություն չգործադրել քաղաքացիների նկատմամբ, խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ Ռուսաստանը քննադատում է ԱՄՆ-ին և Եվրամիությանը այդ կոչերի համար:

Տարբերությունը կարևոր է, և հասկանալի է՝ կապված է քաղաքական մշակույթի հետ: Եվրոպական և ամերիկյան մշակույթն ավելի ժողովրդավարական է, Ռուսաստանի քաղաքական մշակույթը ժողովրդավարական չէ, ավելի շատ պետական է կամ կայսերապաշտական:

– Իսկ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակներ չե՞ք տեսնում այդ հայտարարություններում: Հնարավո՞ր է, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ավելի է մեծացել:

Կարծում եմ՝ վաղ է այդպես ասելու համար: Հայերը միշտ սիրել են խոսել գաղտնի ծրագրերի, դավադրությունների մասին, բայց ես դա չեմ տեսնում, որովհետև այդ ազատամարտիկները բավական դժգոհ են Ռուսաստանի քաղաքականությունից, չեմ ասում՝ հակառուս են, բայց դժգոհ են: Մյուս կողմից՝ «Սասնա ծռերը» և Ժիրայր Սեֆիլյանը չեն կարող եվրոպամետ կամ ամերիկամետ լինել: Եթե նույնիսկ լինեն, ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կարող քաջալերել այդպիսի գործողությունները: Կարծում եմ՝ իսկապես զուտ ներքին հարց է. ո՛չ ռուսական մատ կա, ո՛չ ամերիկյան և ո՛չ էլ եվրոպական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում