ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատրաստում են ահաբեկիչների նոր սերունդ։ Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով եվրոպական անվտանգության մարմիններին։
Խոսքը Սիրիայում և Իրաքում օտարերկրացի գրոհայինների երեխաների մասին է։ Quilliam Foundation հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ներկայում գրոհայինների կողմից զավթված տարածքներում են Մեծ Բրիտանիայից ավելի քան 50 երեխա և մոտ 31 հազար հղի կին։
Եվրոպոլում ահաբեկիչների նոր սերունդն անվանում են «առանձնահատուկ խնդիր»։ ԴԱԻՇ-ի գրոհայինները խաղադրույք են անում երեխաների վրա, քանի որ վաղ տարիքից նրանց մոտ նվազում է զգայունակությունը՝ «գաղափարական մշակումից» հետո։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք կարող են ցուցաբերել աջակցություն, հավաքել միջոցներ ահաբեկիչների համար, զբաղվել հավաքագրմամբ և այլ արմատական գործունեությամբ։
«Նրանք իրենցից ներկայացնում են անմիջական սպառնալիք և այդպիսին կմնան երկարաժամկետ հեռանկարում։ Նրանց կրթական գաղափարական մշակումն ատելություն է սերմանում Արևմուտքի նկատմամբ և անօրինական համարում բոլոր այլ պետություններին»,- կարծում է Quilliam Foundation-ի ավագ գիտաշխատող Նիկիտա Մալիքը։
![]()
![]()
![]()









































