Միլանի «Ինտեր»-ի և Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պետք է հպարտ լինեն: Նրանք ունեցան 2 ձեռքբերում, որը նրանց թիմին կրկին առաջ շարժվելու հնարավորություն կտա:
Վստահ եմ, որ Մոուրինյոն և Իբրահիմովիչը կարող են «Յունայթեդ»-ը կրկին հաղթող թիմի վերածել», – ասել է Կրեսպոն:
Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Կրեսպոն աշխատել է ինչպես Մոուրինյոյի, այնպես էլ Իբրահիմովիչի հետ:





































