Կրկնակի Օսկարակիր և Ոսկե գլոբուսի դափնեկիր, 53-ամյա Քվենտին Տարանտինոն որոշել է և երկու ֆիլմ էլ նկարահանել և հրաժեշտ տալ կինեմատոգրաֆիային: Այդ մասին հայտնում է, informator.news-ը:
Նրա կարծիքով՝ դա իրեն հարգող ռեժիսորի համար արժանապատիվ թիվ է:
«Ես պլանավորում եմ կանգնել ֆիլմերի 10 թվաքանակի վրա: Այնպես որ, մնացել է ևս երկուսը, եթե հաշվի առնենք, որ «Սպանել Բիլին» ինձ համար մեկ ֆիլմ է, միայն բաժանված երկու մասի»,- ասել է ռեժիսորը:
«Հնարավոր է, որ 75 տարեկան հասակում ես հանկարծ ցանկանամ նկարել ևս մեկ ֆիլմ: Սակայն, համենայնդեպս, բոլորը կհասկանան և իրենց հաշիվ կտան, որ Քվենտինը ծեր է, ցանկացել է ուրախացնել ծերանոցի հարևաններին, և այդ ֆիլմը կդնի մյուս 10-ի հետ նույն դարակին»,- կատակել է Տարանտինոն:








































