Մեքսիկական իշխանությունները բարձրացրել են Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքմանը դիմակայելու մակարդակը, որը գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 80 կմ հեռավորության վրա:
Մեկ տարի առաջ արթնացած հրաբուխը արդեն մեկ շաբաթ շարունակ մոխիր ու գազ է արտանետում օդ:
Հինգշաբթի և ուրբաթ հրաբխի ակտիվացման պատճառով ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև մի քանի տասնյակ չվերթներ:
Իշխանությունները զբաղված են հրաբխին մոտ գտնվող բնակավայրերից բնակիչների հնարավոր տարհանման աշխատանքներով:










































