Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ

Հասարակության ըմբոստ հատվածը ունի «փնթի» որոշումներ

«Իրադարձությունները, որոնք այսօր ծավալվում են փողոցում, նմանատիպ են Հայաստանյան մյուս հանրահավաքներին, երբ մշտապես հարց է բարձրացվում, թե պետք է արդյոք լիդեր, թե ոչ, պետք է հասարակությունը ինքնաբուխ կազմակերպվի, շարժումները պետք է ապակենտրոնացված լինեն և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը։ Նրա խոսքերով՝ այսօր ըմբոստություն, ընդվզում կա, բայց երբ տեսնում ենք, թե ինչպես է այն կոորդինացվում, ապա տեսնում ենք, որ բնավ էլ ինքնաբուխ չէ հավաքը։ «Ամեն րոպե հնարավոր է հարթակից որոշումներ ընդունվեն, որոնք ընդունվում են կոնկրետ մարդկանց կողմից։ Կոնկրետ անձինք հղում անելով հասարակության վրա, փորձում են լղոզել պատասխանատվությունը։ Եվ քանի որ իշխանությունը բիրտ է, ապա միշտ էլ ցանկացած վատ, անցանկալի վերջաբանի դեպքում կարելի է ասել, որ իշխանությունը դիմել է բիրտ ուժի։ Բայց այդ պահվածքը խոսում է  այն մասին, որ շարժումը կազմակերպման հետ խնդիր ունի»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքերով՝ այդ պահվածքի վառ ապացույցը նաև նախօրեին տեղի ունեցածն էր, երբ որոշում կայացվեց գնալ Սարի թաղ, բայց հետո հարթակի կանգնած անձինք ասացին, որ ժողովուրդն էր այդպես որոշել։ Մինչդեռ, երբ նայում ենք կադրերը հստակ երևում է, որ դրա հետ կապված որոշում է կայացվել։ «Հարթակին կանգնած անձինք կազմակերպչական լուրջ խնդիրներ ունեն։ Նրանք հաճախ «փնթի» որոշումներ են կայացնում, որոնց հետևանքները շատ լուրջ են լինում։  Պետք է ճիշտ հաշվարկներ կատարել, թե ասենք ոստիկանների հետ բախումը ինչ կտա, կամ հանրահավաքը կոնկերտ ուղղությամբ տանելը ինչ կտա»,- ասաց Մարգարյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ հարթակի ղեկավարների խնդիր մենք միշտ ենք ունենում։ Այդպիսի խնդիր կար Բաղրամյանում, կա այսօր, դրա համար էլ մենք հաճախ տեսնում ենք, որ հարթակը զբաղեցնելու փորձ են անում տարբեր քաղաքական ուժեր, որոնց էլ հանրահավաքի մասնակիցներն են հեռացնում։ «Մենք լուրջ քաղաքական առաջնորդների խնդիր ունենք, քաղաքական մշակույթի ձևավորման խնդիր։ Նիկոլ Փաշինյանը, ով ունի բավական հարուստ քաղաքական կենսագրություն, նույնիսկ նրա ներկայությունը հարթակում ոչ միանշանակ ընդունվեց։ Պատճառը այն էր, որ սա ավելի շատ սոցիալական դժգոհություն է»,- նկատեց քաղաքագետը։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում