Կանադայում մոտ 80 մարդ անհայտ կորել է խոշոր հրդեհի հետևանքով, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լաք Մեժանտիկ քաղաքում գծերից դուրս է եկել նավթ փոխադրող գնացքը: Այս մասին հայտնում է տեղի մամուլը:
Ոստիկանությունը հայտնել է 1 զոհի մասին:
Աղետի հանգամանքները ճշտվում են: Ըստ տրանսպորտային ընկերության ներկայացուցչի խոսքերի, որին պատկանում է գնացքը՝ հիմքեր կան կասկածելու, որ այն անկառավարելի է դարձել: «Մենք վստահ չենք՝ ինչ է տեղի ունեցել, սակայն մեքենավարն ամեն ինչ արել է ըստ հրահանգների: Նա գնացքը հասցրել էր կայանատեղի և սպասել իր հերթափոխի ավարտին»,- ասել է ընկերության փոխտնօրեն Ջոզեֆ Մակհոնիհլը:









































