Գերմանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթի ուղիղ հեռարձակումը՝ ուղղված Քյոլնում ի պաշտպանություն ժողովրդավարության և ընդդեմ հեղաշրջման ցույցի մասնակիցներին՝ գրում է Anadolu-ն:
Նշվում է, որ ելույթը պետք է հնչեր հեռուստակոնֆերանսի ժամանակ: Ոստիկանությունը ելույթի արգելքը բացատրում է անվտանգության նկատառումներով:
«Ընդդեմ հեղաշրջման ժողովրդավարական հարթակի» կազմակերպած ակցիան նախատեսված է այսօր։








































