Չեխիայում տեղի ունեցած կինոփառատոնում գլխավոր մրցանակը ստացել է հունգարացի ռեժիսոր Յանոշ Շաշի «Մեծ տետր» գեղարվեստական ֆիլմը: Այս մասին գրում է Aktualne.cz-ը:
Ֆիլմը ստացել է «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակը: Կինոնկարը պատմում է 13-ամյա երկվորյակների կյանքի մասին, ովքեր երկրորդ աշխարհամարտի ժամանակ թաքնվել են գյուղում՝ իրենց տատիկի մոտ:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացել է չեխ կինեմատոգրաֆիստ Հան Խրժեբեյկը՝ «Մեղրամիս» ֆիլմի համար:







































