Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպանը Ջոնի Էվանսը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում:
Էվանսն, ով այժմ պաշտպանում է անգլիական «Վեսթ Բրոմվիչ»-ի գույները, հետաքրքրում է անձամբ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Նշվում է, որ Էվանսի՝ «Արսենալ» տեղափոխության արժեքը կարող է կազմել շուրջ 16 միլիոն եվրո:
Հավելենք, որ Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Էվանսը «Վեսթ Բրոմվիչ»-ի կազմում մասնակցել է 45 հանդիպման:










































