Եգիպտոսի պետական հեռուստաալիքը շաբաթ օրը ուշ երեկոյան հերքել է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ Էլ-Բարադեյին երկրի վարչապետ նշանակելու մասին լուրերը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի վարչակազմը նաև հերքել է, որ Էլ-Բարադեյը կազմավորում է նախարարների կաբինետը:
Մի քանի օր առաջ տեղի հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ կառավարության նոր ղեկավար կարող է դառնալ երկրի կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզը, իսկ Էլ-Բարադեյը կնշանակվի կա՛մ փոխվարչապետ, կա՛մ նախարարների կաբինետի ղեկավարի խորհրդական՝ արտաքին կապերի գծով:










































