Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

Հակագաղութացման, ազգային ազատագրական պայքար է. Տիգրան Խզմալյան

Այսօր՝ վաղ առավոտյան, Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որը, թերևս, ազդարարում է Հակաճգնաժամային համակարգող խորհրդի լուծարման մասին: Ա. Բաղդասարյանը նշել է, որ իր մասնակցությունը դադարեցված է, և նոր մարդիկ պետք է ներգրավվեն:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի դիտարկմանը, որ առաջին օրվանից սկսած՝ նա հրավեր է ունեցել՝ մասնակցելու համակարգող խորհրդի աշխատանքներին և, ըստ էության, այդ խորհրդի մաս է կազմել, և արձագանքելով հարցին, թե ինչու ելույթներով հանդես չէր գալիս՝ նշեց. «Ես իսկապես առաջարկ ստացա Դավիթ Սանասարյանից, ապա նաև Պարույր Հայրիկյանից: Առաջին իսկ նիստին ես նշեցի, որ անհրաժեշտ է անմիջապես իրավիճակը վերադարձնել քաղաքական դաշտ և գաղափարական, ռազմավարական կամ գոնե մարտավարական առաջարկներով հանդես գալ՝ օգնելով տղաներին: Ես պնդեցի, որ սկսվել է ազգային-ազատագրական պայքար, և սա պետք է ինչպես ժողովրդին, այնպես էլ ամբողջ աշխարին ներկայացնել իբրև հակագաղութային պայքար և հեղափոխություն: Այդ օրն ինձ հակադարձեցին՝ ասելով, որ դրա ժամանակը չէ, որ դա ժողովուրդը չի ընկալի: Ես վրդովվեցի և ասացի՝ մի՞թե մենք նորից դոփում ենք տեղում, և մե՞նք պիտի որոշենք, թե ժողովուրդն ինչին է պատրաստ, ինչին պատրաստ չէ»:

Տ. Խզմալյանը համոզված է, որ այդ պայքարը մեր երկիրը դուրս է բերելու միջազգային մեկուսացումից: Մեր զրուցակիցը նկատեց. «Վարուժան Ավետիսյանը «Սիվիլնեթի» հետ հեռախոսազրույցում ասաց ամենակարևորը. այդ մասին ասաց զինված մարդ, հայոց բանակի գնդապետ, ապստամբների գաղափարական առաջնորդը, նա նշեց, որ սա հակագաղութացման, հակապուտինյան, հակաիմպերիալիստական պայքար է, սա հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն է՝ ռուսական օկուպացիայի դեմ»:

Կինոռեժիսորը նշեց, որ Վ. Ավետիսյանի հայտարարությունից հետո իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ բոլոր տարաձայնությունները, որ ուներ իր ընկերների հետ ուկրաինական հեղափոխությունից հետո, հանվում են, և ինքը միանում է նրանց. «Հաջորդ հանրահավաքին՝ դա երեկ էր, ես ներկայացա՝ առաջարկներս ներկայացնելու պատրաստակամությամբ, սակայն խոսք չտրվեց: Ա. Բաղդասարյանը տեսնելով, որ ես պնդում եմ, գերադասեց ընդհատել: Ես ընդամենը պետք է կրկնեի այն, ինչ ասաց Վարուժան Ավետիսյանը»:

Տիգրան Խզմալյանի խոսքով ՝ժողովուրդը պատրաստ է, այն մարդիկ, ովքեր պատրաստ են գիշեր լուսացնել «Սասնա ծռեր»- ի անվտանգության համար, նրանք ոչ միայն տղաների անձն են ուզում պահպանել, այլ նաև ուզում են պահպանել պետականությունը, սեփական երեխաների ապագան:

Կինոռեժիսորը նշեց, որ պետք է ստեղծվի խումբ, որը պատրաստ կլինի ստանձնել դրսում ներկայացնել այն, ինչ տղաներն ասացին ներսում, և հավելեց, որ առաջին իսկ օրվանից պատրաստակամ է այդ խմբի մաս կազմել:

Հարցին՝ վստա՞հ եք, որ Ժ. Սեֆիլյանը, Գ. Չուգասզյանը այս հարցում համամիտ են ձեզ հետ և «Հիմնադիր խորհրդարան»- ում կա ընկալում, որ այս պայքարը կարող է դառնալ Ռուսաստանից Հայաստանի ապագաղութացման պայքար, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. «Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն արդեն պատմություն է, փաստ է, դա այն է, ինչը կտրուկ փոխեց քաղաքական իրավիճակը Հայաստանում, և Հայաստանի դիրքը համաշխարհային քաղաքականության մեջ: Թե ինչ են մտածում Գ. Չուգասզյանը կամ Ժ. Սեֆիլյանը, նրանք եթե հարմար գտնեն, թող հայտարարություն անեն, ես չեմ պատրաստվում խոսել նրանց փոխարեն, ես հիմնվում եմ ապստամբության ներկայիս գաղափարական ղեկավարի, առաջնորդի փաստացի հայտարարված դիրքորոշման վրա: Դա դեռ չի գիտակցվում Հայաստանում, ավելին, ովքեր գիտակցում են, փորձում են թաքցնել ժողովրդից:

Վարուժանի հայտարարությանն արձագանքեց աշխարհը: Հայաստանի մասին սկսեց խոսել ամբողջ աշխարհը, Հայաստանը հիմա գտնվում է հակապուտինյան, հակաֆաշիստական ճակատի ավանգարդում, Ուկրաինայի հետ մենք կարող ենք հիմա կողք կողքի կանգնել: Դրանում է մեր պատմական հնարավորությունը: Աշխարհը սպասում էր դրան, այդ պատճառով էր Հռոմի պապն այստեղ, այդ պատճառով էր Գերմանիան ընդունում Ցեղասպանությունը… Աշխարհը գիտի մեր տեղը, մենք չգիտենք»:

Վ. Ավետիսյանի հայտարարությունը, ըստ Տ. Խզմալյանի, վերջին տասնամյակում ամենակարևոր հայտարաությունն էր, նրա խոսքով՝ դրանից պետք է ելնել և հիմա իրավիճակը վերադարձնել քաղաքական դաշտ, կատարել շատ պարզ գործողություններ: Նրա խոսքով՝ մինչ այժմ քաղաքական դաշտ չէր, գործում էին կիսաքաղաքական, կիսառոմանտիկ, զգացմունքային, բարոյախրատական դաշտում:

Տ. Խզմալյանը վստահ է, որ ազգային-ազատագրական պայքարի գաղափարի շուրջ շատ արագ կհավաքվեն,  կմիավորվեն, մեկ շաբաթվա մեջ կհայտնվեն, նաև կգան սփյուռքից երիտասարդներ, ովքեր լավագույն համալսարաններում կրթություն են ստացել: «Երբ Ժ. Սեֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ ստեղծեցինք «Սարդարապատ» շարժումը, քաջ գիտակցում էինք, որ մեր դերն է կամրջի պես պառկել այս ցեխի մեջ, որ մեզ վրայով անցնի նոր սերունդը՝ ապրիլյան պատերազմի հերոսների, «Էլեկտրիկ-Երևան»-ի միամիտ, բայց հերոսական սերունդը: Գաղափարի շուրջ շատ արագ կհավաքվեն, մենք էլ միգուցե օգնենք նրանց»:

Ազատ խոսքը, Հանրային հեռուստատեսության իրապես հանրային դարձնելը մեկ շաբաթվա մեջ կփոխի քաղաքական, բարոյահոգեբանական վիճակը Հայաստանում. այս տեսակետը հայտնեց կինոռեժիսորը:

Տ. Խզմալյանը իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկեց. նրա կարծիքով՝ հիմա պետք է երեք գործողություն իրականացնել՝ հանել դիպուկահարներին, ապստամբներին ապահովել Ժնևի կոնվենցիայով սահմնաված տարրարական անհրաժեշտությամբ՝ սնունդ, ջուր, բուժօգնություն, և երրորդ՝ սկսել բանակցություններ: Նրա դիտարկմամբ՝ այս երեք քայլերի իրականացումը թույլ կտա իրավիճակը ոստիկանական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ, և բանակցությունների փուլում շատ հարցեր կարող են լուծվել:

«Ցանկացած ապստամբություն հաջողվում է, երբ նրանց կողմն է անցնում իշխանության մի մասը կամ ամենաբարձր ատյանը: Պետք է կույր լինել՝ չտեսնելու համար, որ լուրջ պառակտում կա իշխանության ամենավերին ատյաններում»,- ընդգծեց Տիգրան Խզմալյանը և հավելեց. «Մենք պետք է պայքարենք ոչ թե Ս. Սարգսյանի, այլ նրա տիրոջ դեմ, և եթե տիրոջ ծառան՝ Ս. Սարգսյանը հիմա տատանվում է, դա պետք է տեսնել, գնահատել և օգտագործել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում