Sunday, 05 07 2026
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին

Բացառիկ տեսանյութ. ՊՊԾ գնդում մի քանի օր պատանդառված բժիշկները մանրամասներ են պատմում

Հուլիսի 27-ից ՊՊԾ գնդի տարածքում էին «Շտապօգնություն» ՓԲԸ 4 բուժաշխատողները` երկու բժիշկ` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը բուժքույր Մալինա Մարգարյանը: Դավիթ Տոնոյանից և Սալվադոր Խեչոյանից հետո ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները ևս հունիսի 30-ին դուրս են եկել ՊՊԾ տարածքից:

ՊՊԾ գնդում մի քանի օր պատանդառված բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը մանրամասներ են պատմում:

«Մեզ ավագ բժիշը զանգեց, ասաց, որ երկու բրիգադ ներս մտնի, որովհետև երկու վիրավոր կար, մեր պատգարակներով գնացինք, որ նրանց դուրս բերենք,- ասաց Նորայր Թևանյանը:- Սկզբից վիրավորները տեղում չէին, նրանց կանչեցին, սպասարկեցինք՝ վիրակապություն և այլն, վիրավորները կտրականապես հրաժարվեցին դուրս գալ: Այդ ընթացքում չգիտեմ իրենք թե ում հետ կապվեցին, թե ինչ եղավ, մեզ ասացին, որ հեռախոսները տանք իրենց, և ասացին՝ առողջապահության նախարարը կգա, նոր դուրս կգաք:

Մեզ մոտ մեկ արկղ դեղորայք էր: Մենք 4 բուժաշխատող էինք: Բուժակը՝ Դավիթը հենց առաջին օրը սկզբում աշխույժ էր, նորմալ էր, հետո կամաց-կամաց խառնվեց իրար, նրանք որոշեցին, որ նա շատ է խուճապի մատնվում, կարող է անզգույշ բաներ անել և որոշեցին թողնել: Իսկ երեկվա բժիշկը առաջին հիվանդին հանեց, հետո դուրս եկավ, որ երկրորդին էլ դուրս բերենք, երկրորդ հիվանդին հանելուց հետո նա հետ չեկավ»:

Հարցին՝ դուք տեղա՞կ էիք, որ բանակցում էին զինյալների հետ, որպեսզի թույլատրեն, որ դուրս գաք, Նորայր Թևանյանը պատասխանեց. «Այո՛, մեր ներկայությամբ քանի անգամ ռացիայով են խոսել, կամ մեր ծառայողական հեռախոսին, երբ որ զանգ էր գալիս, էլի մեր ներկայությամբ էին խոսում:

Մեզ զգուշացնում էին, որ դուրս գալը վտանգավոր է, համ ասում էին, ո՞նց կլինի, վիրավորներին թողնեք, գնաք, ձեր պարտականությունն է, համ էլ ասում էին՝ վտանգավոր է՝ կարող է մեր տղերքը՝ ջահելները դուրս գալու պահը տեսնեն, չկարողանանք պահել, կրակեն, կամ դրսից՝ կարող է մտածեն, որ մեզնից մեկն է ձեր համազգեստը հագել, դուրս է գալիս, նույնը կլինի»:

«Նրանք ասում էին՝ մինչև աչքներովս չտեսնենք, որ փոխարինողը մտել է ներս, մենք ձեզ դուրս չենք թողնի»,պատմում է Մալինա Մարգարյանը:

Նրանք պատմեցին նաև, թե ինչպես են կարողացել տղաների քնած ժամանակ դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում