Sunday, 05 07 2026
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք

Նախընտրական շրջան ենք մտնում՝ սթրեսային հասարակության հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ Հայկ Կոնջորյանը և Դավիթ Խաժակյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրին Հայաստանում վերջին օրերին ստեղծված աննախադեպ իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումները:

ԱԱԾ-ն հունիսի 30-ին հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ է տրվում մինչև ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:

Նույն օրը հայտարարություն էր տարածվել նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմից, որում մասնավորապես նշված էր. «Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը…»:

«Այս վերջնագրերը խոսում են այն մասին, որ բանակցությունների միջոցով խնդիրի կարգավորման, հանգուցալուծման ճանապարհները կա՛մ չեն գտնվել, կա՛մ մտել են փակուղի, վերջնագրային լեզուն խոսում է պատային, փակուղային վիճակի մասին, մանավանդ նախօրեի աննախադեպ բռնություններից հետո»՝ անդրադառնալով այդ հայտարարություններին՝ ասաց Հայկ Կոնջորյանը: Նա նաև հավելեց, որ ամեն րոպե կարող են տեղի ունենալ արտակարգ իրադարձություններ:

Հայկ Կոնջորյանի հավաստմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այն է, որ չպետք է սպառված համարել կողմերի միջև բանակցությունները նոր հուն տեղափոխելու հնարավորությունը. «Արյունահեղությունից խուսափելու համար բանակցություններում պետք է ներգրավել Ժ. Սեֆիլյանին»:

Նրա խոսքով՝ իշխանության կողմից բռնության կիրառումը, ըստ էության, սպառում է վստահության մթնոլորտը:

Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը փակուղի մտավ, որովհետև իշխանությունների կողմից այլևս չդրսևորվեց կամք՝ իրավիճակը հանդարտ հանգուցալուծման տանելու համար:

«Ոստիկանները բիրտ, անհամաչափ ուժ կիրառելով՝ ավելի են լարում իրավիճակը: Ոստիկանությունը փաստի առաջ կանգնեցրեց իշխանությանը. ժողովրդի և իշխանության միջև նոր անջրպետ առաջացավ»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը:

Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ կասկածներ են հարուցում ԱԱԾ-ի տարածած տեսանյութերը և հաղորդագրությունները. «Մանիպուլիատիվ գործիքների և քարոզչական տեսանյութերի շնորհիվ իրականությունը խեղաթյուրվում է, բայց իշխանությունը հաշվի չի առնում, որ երբ որ ուղիղ եթերում քաղաքացիները հետևում են իրադարձություններին, հնարավոր չի լինում այլ կերպ մատուցել ինֆորմացիան»:

«Սա արդյունք է այն բանի, որ տարիներ շարունակ խորացվել է հասարակության  բևեռվածությունը, խորացվել է անարդարության զգացումը, գոյություն չունի վստահություն պետական ինստիտուտների և ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության հասնելու նկատմամբ: Քաղաքացիները երբ որ հասկանում են, որ այլևս անհնար է իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնել ժողովրդավարական, սահմանադրական տրամաբանության մեջ, հայտնվում են մարդիկ, ովքեր, որպես վերջին միջոց, ընտրում են զինված ապստամբության դիմելը: Սա կարևորագույն քննություն է մեր ժողովրդի համար: Մենք մտնելու ենք ընտրական գործընթցի մեջ՝ ունենալով բևեռացված և սթրեսի ենթարկված հասարակություն»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է նոր քաղաքական միտք, նոր դիսկուրս, նոր գաղափարներ, որպեսզի քաղաքական համակարգն առողջանա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում