Ավստրալիական Vogue ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Քիրսթի Քլեմենթսը պատմել է այն բոլոր զոհողությունների մասին, որոնց գնում են հայտնի ամսագրի շապիկին հայտնվել ցանկացող երիտասարդ աղջիկները: Այս մասին հաղորդում է Guardian-ը:
Անդրադառնալով 80-ականներին, երբ ստանդարտ մոդելային չափս էր համարվում «ութը», իսկ մոդելները, չնայած սահմանափակում էին իրենց սննդի հարցում, նախընտրում էին առողջ կենսակերպ վարել, Քիրսթին հիշում է ամերիկուհի մոդելի հետ ունեցած իր խոսակցությունը: Երբ Քրիսթին նրա ծնկներին կապտուկներ է նկատել և հարցրել այդ մասին, մոդելն ասել է, որ պատճառն իր ուշաթափություններն են՝ հաճախ քաղցած մնալու հետևանքով:
Մոդելներից մեկի հարևանուհին ասել է, որ իր ընկերուհին հաճախ է կաթիլային ընդունում:
Քլեմենթը նշում է, որ դիետիկ գազավորված ըմպելիքները և ծխախոտները յուրաքանչյուր դիետայի գլխավոր ատրիբուտն են հանդիսանում, իսկ մոդելների մեծամասնությունն այս կամ այն չափով տառապում է անորեքսիայով:
Քիրսթիի խոսքերով՝ մոդելային ինդուստրիայում զսպվածությունը և նիհարությունն իրենց գագաթնակետին են հասել 2000-անների սկզբին, երբ գործակալությունների քասթինգ անցկացնող տնօրեններն ավելի ու ավելի նիհար մոդելներ էին պահանջում:









































