Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում սնունդ ընդունել հաճախ և քիչ-քիչ: Դա նիհարելու և քաղցի զգացողությունը հաղթահարելու լավագույն միջոցն է: Սակայն Պրահայի համալսարանի գիտնականների վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրվա ընթացքում երկու անգամ են սնվում, ավելի շատ են քաշ գցում, քան մյուսները:
Ըստ ուսումնասիրությունների՝ քաշի կորստի համար երկանգամյա սնունդն ավելի արդյունավետ է, քան վեցանգամյան, եթե նույնիսկ նրանք պարունակում են միևնույն քանակությամբ կալորիաներ, հաղորդում է Kedem-ը:
Այժմ արդեն դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ ներառել նախաճաշը և ճաշը, իսկ ընթրիքը բաց թողնել: Դա ավելի արդյունավետ կլինի, քան օրը 6 անգամ «թեթև» բան ուտելը:









































