Չնայած Կահիրեում, Ալեքսանդրիայում և Եգիպտոսի այլ քաղաքներում տեղի ունեցած իրադարձություններին՝ օտարերկրյա զբոսաշրջիկները շարունակում են ժամանել այդ երկրի հանգստավայրեր, որտեղ պահպանվում է անվտանգությունը: Այդ մասին հաղորդել է Կարմիր ծովի գավառի զբոսաշրջության պալատի նախագահ Թամեր Նաբիլը:
«Ժամանող զբոսաշրջիկների թիվը գերազանցում է երկրից հեռացողների թիվը»,- МЕНА գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նաբիլը:
Հուրգադայի օդանավակայանի տնօրենի տվյալներով՝ շաբաթ զբոսաշրջային քաղաք է ժամանելու ավելի քան 10 000 մարդ` աշխարհի տարբեր երկրներից ժամանող 112 չվերթներով:










































