Բժիշկները դեռևս մտադիր չեն ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային անջատել կենսապահովման սարքերից: Դա կարող է տեղի ունենալ միայն ծայրահեղ դեպքում: Այս մասին ասել է նրա ընկերը՝ Դենիս Գոլդբերգը:
Հինգաշբթի օրը ՀԱՀ նախագահի վարչակազմը հերքել էր լուրերն այն մասին, որ Մանդելան վեգետատիվ վիճակում է գտնվում, և բժիշկները նրա ընտանիքին խորհուրդ են տվել նախկին նախագահին անջատել կենսապահովման սարքերից:
«Ինձ ասել են, որ այդ հարցը բարձրացված է եղել, սակայն բժիշկները նշել են, որ նման միջոցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե նրա օրգանիզմն իրոք դադարի աշխատել»,- New York Post-ը մեջբերում է Գոլդբերգի խոսքերը:








































