Մենի Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտնել է ֆիլիպինցի բռնցքամարտիկի` Ֆլոյդ Մեյուեյզերի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:
«Հավանաբար, միակ պատճառը, հանուն որի Մենին մնում է բռնցքամարտում, Մեյուեյզերի հետ ռևանշ մենամարտն է: Ես նույնպես կցանկանայի, որ այդ մենամարտը կայանար:
Պակյաոն ինձ դեռ չի զանգահարել: Եթե նա վերջնական որոշում կայացնի, կտեղեկացնի ինձ»,- boxingscene-ը մեջբերում է Ռոուչի խոսքերը: