Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Էլյազըղ նահանգում ռմբային հարձակում են գործել բեռնատար գնացքի վրա։ Միջադեպը գրանցվել է ժամը 09.35-ին։
Քուրդ զինյալները հեռակառավարման միջոցով գործի են գցել պայթուցիկը՝ վնասելով Էլյազըղ նահանգից Բիթլիս նահանգի Դատվան շրջան մեկնող գնացքը։ Պայթյունի հետևանքով վնասվել են ռելսերը, և բացի այդ՝ ռելսերից դուրս է եկել 6 վագոն։
Միջադեպից հետո Ժանդարմերիայի զինծառայողները մասշտաբային որոնողական գործողություն են սկսել տվյալ տարածաշրջանում։







































