Շոտլանդիայում մանկապիղծների դեմ լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալվել է 77 մարդ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Նրանց մոտ հայտնաբերվել են տասնյակ միլիոնների հասնող լուսանկարներ: Ձերբակալվածներին կառաջադրվեն ոտնձգությունների, բռնաբարությունների, անպարկեշտ նյութերի և թմրանյութերի տարածման մեղադրանքներ:
Ոստիկանությունը բացահայտել է ոտնձգությունների ավելի քան 500 զոհի, որոնցից ամենափոքրը եղել է 3 տարեկան:
5 շաբաթ տևած հետաքննության ընթացքում ոստիկանությունը խուզարկել է տասնյակ տներ և ուսումնասիրել տասնյակ հազարավոր կայքեր՝ սոցցանցերի էջեր և առցանց-զրուցարաններ:
Քննիչների խոսքով՝ մանկապիղծների համար այսօր գլխավոր հարթակը հենց առցանց շփումն է:












































