Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը կդիտարկի գերմանացի սուպերմոդել և դերասանուհի Կլաուդիա Շիֆերի նկատմամբ ներկայացված հայցը՝ 2 սոճիների անօրինական կտրման մասին, հայտնում է Daily Mail-ը:
Գերմանացի աստղի դեմ մեղադրանք է ներկայացրել Միխայել Շումախերի նախկին մենեջեր, մուլտիմիլիոնատեր Վիլի Վեբերը: Նա պնդում է, որ Շիֆերը՝ հողամասով նրա հարևանուհին, իր տարածքում 2 սոճի է կտրել դեպի ծով տեսարանը լավացնելու համար, ինչով նաև բարձրացրել է անշարժ գույքի արժեքը:
Մոդելի այգեպանները ժխտում են իրենց մեղքը՝ պնդելով, որ ծառերը կտրվել են հիվանդության պատճառով:
Վեբերը նաև սպառնացել է, որ կարող է այնքան ծառ տնկել, որ աստղը կարողանա զգալ միայն «ծովի հոտը»:








































