ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Գանդուրա բնակավայրին։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյդը կատարվել է հուլիսի 28-ին և հանգեցրել է 35 խաղաղ բնակչի մահվան, այդ թվում կանանց ու երեխաների։ Զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով այն, որ վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվողներ։
Էլ-Գանդուրան գտնվում է Մանբիջ քաղաքից 23 կմ հեռու։ Այն պաշարված է «Սիրիայի դմեկորտական ուժեր» կոալիցիայից արաբա-քրդական միավորումների կողմից։ ԴԱԻՇ-ի դեմ գործողությունն այս շրջանում անցկացվում է հունիսի 1-ից։ Կոալիցիայի ռազմաօդային ուժերը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» աշխարհազորայիններին աջակցություն են ցուցաբերում օդից։








































