Monday, 15 06 2026
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից

Հայերի ապստամբելու իրավունքը և պարտականությունը. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել է անհասանելի:

Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձևավորվել ազատ ընտրությունների միջոցով և չեն գործում օրինական պաշտոնատար անձանց լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձևավորված չէ օրինականության սկզբունքով, հետևաբար` չի կարող ծառայել ժողովրդին:

«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Այս հանրահայտ իրավունքի դրույթը Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է:

Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և հիմնականում նրանց սպասարկող ՀՀՇ ու ՀՀԿ կազմակերպությունների կողմից: Նրանց կողմից հիմնադրած քաղաքական կարգը և իրականացրած քաղաքականությունը չեն բխել հայ ժողովրդի շահերից և նպատակներից:
«Բնական և անօտարելի իրավունքները` կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրացնելու համար ժողովուրդը հիմնադրում է հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ»:

Հայ ժողովուրդը օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, և ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները և դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, առավել ևս, Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին և դրանց երաշխիքներին, նաև իրավունք ունի օգտագործել ուժ, որպեսզի կարողանա կանխել ագրեսիան:
Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին և նպատակներին։
Ապստամբության և դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական և ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ:

2016 թվականի ապստամբության և դիմադրության առանձնահատկություններն են ազգային-ազատագրական և ժողովրդական նպատակները` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում և ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորում:

2016 թվականի ապստամբությունը և դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման և անկախ միասնական Հայկական պետության կազմավորման մասին:

Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա անկախ Հայկական պետականություն:

Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը` ապստամբության հանրահայտ իրավունքն է:

Ապստամբության իրավունքը՝ որպես բնական և անկապտելի իրավունք, Լուսավորչական ժամանակաշրջանի կարևոր նվաճումն էր, որը հետագայում առաջին անգամ իր արտացոլումը գտավ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում` 1776 թվական, և Ֆրանսիական Մեծ հեղափոխության Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում` 1789 թվական՝ որպես իրավունքի աղբյուր:
Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջնային սկզբունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը և ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների բռնաճնշումն է օրենքների պարալիզացման հիմնական պատճառը, ինչը հանգեցրել է իրավունքները խախտող կառավարության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքի հրատապ իրացմանը:

Երբ իշխանությունը չի ենթարկվում օրենքին, ապա սկսում է գործել դիմադրության սկզբունքը, որը կիրառական նշանակություն է ստանում օրինական ու իրավաչափ ապստամբության իրավունքի իրացմամբ և այն դարձնում հրատապ պարտականություն:

«Յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը, անմիջապես կենթարկվի մահվան ազատ քաղաքացիների կողմից»:

«Ճնշմանը դիմադրելը հետևանք է, որը բխում է մարդու իրավունքների պաշտպանությունից»:

«Երբ կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ժողովրդի և նրա յուրաքանչյուր մասի ապստամբությունը սրբազան իրավունք է և առավել հրատապ պարտականություն»:

«Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չապստամբի բռնակալության ու ճնշման դեմ»:

Ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, անբաժանելի մաս է կազմում ժողովրդավարական պետության իրավական համակարգի: Առանց այսպիսի իրավական դրույթի իրացման` Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում