ԵՄ-ից նրա շատ անդամ պետությունների դժգհությունը պայմանավորված է լեգիտիմության ճգնաժամով, որն ապրում է այժմ միությունը: Նման կարծիք է արտահայտել Մեծ Բրիատանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, հաղորդում է ITAR-TASS-ը:
«ԵՄ-ին պակասում է ժողովրդավարական լեգիտիմությունը: Անհնար է հասնել եվրոպական ինտեգրման՝ հաշվի չառնելով կառույցի մեջ մտնող պետությունների կարծիքը: Ոչ մի կառույց չի կարող կանգուն մնալ առանց նրանց աջակցության, ում համար նա ստեղծվել է»,- խորհրդարանում հայտարարել է Հեյգը:
«Եվրամիությանը բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի այն կրկին դառնա դիմակայուն, կենսունակ և ժողովրդավարական: Հազիվ թե դրան հաջողվի հասնել կենտրոնաձգությամբ և ազգային խորհրդարանները լիազորություններից զրկելով»,- հավելել է նա:











































