Երկար ժամանակ է՝ մենք ոչինչ չէինք լսել Գվինեթ Փելթրոուի մասին, ով սիրում է օգտակար խորհուրդներ տալ: Նա արդեն սովորեցրել է, թե ինչպես ճիշտ սնվել ու ճիշտ հագնվել, իսկ հիմա հայտնել է հաջող ամուսնության գաղտնիքը: Իհարկե, որպես օրինակ՝ նա բերել է Coldplay-ի առաջատար Քրիս Մարտինի հետ իր ամուսնությունը:
Good Housekeeping-ին տված հարցազրույցում Գվինեթը խոստովանել է, որ Քրիսի հետ ամուսնությունն իր կյանքի ամենաճիշտ որոշումն է եղել:
Իրենց ընտանիքի գլխավոր ձեռքբերումը Գվինեթն անվանել է երեխաներին՝ 9-ամյա Էյփլին և 7-ամյա Մովսեսին:
«Ամուսնությունը բարդ բան է»,- ասել է Փելթրոուն:
Իսկ հաջող ամուսնության գաղտնիքը աստղի համար բացահայտել է նրա հանգուցյալ հայրը՝ պրոդյուսեր Բրյուս Փելթրոուն: «Մի օր ես հորս հարցրեցի, թե ինչպես է նրան և մայրիկին հաջողվել ամուսնության մեջ ապրել 33 տարի: Եվ նա պատասխանեց, որ իրենք երբեք միաժամանակ չեն ցանկացել ամուսնալուծվել: Այդտեղ ես հասկացա ամուսնության ողջ էությունը: Երբ ամուսինները միաժամանակ հանձնվում են, ամուսնալուծությունն անխուսափելի է, բայց եթե նրանցից մեկը ասում է. «Դե ոչինչ, գլուխ կհանենք», ամուսնությունը հնարավոր է պահպանել»,- պատմել է նա:









































