Այսօր Թբիլիսիում կողոպտվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղը: Այս մասին հայտնում է տեղի մամուլը: Հանցագործությունն իրականացրել է անհայտ քաղաքացին, ով իր հետ ձմերուկ է ունեցել:
Կողոպուտը տեղի է ունեցել մայրաքաղաքի Դիգոմի թաղամասում: Առավոտյան բանկ է մտել մի տղամարդ՝ ձմերուկը ձեռքին: Նա ներխուժել է բանկ և գողացել փողերը:
Այնուհետև նա անհետացել է, իսկ ձմերուկը՝ թողել բանկում:
Հայտնի չէ՝ արդյոք նա զինվա՞ծ է եղել կամ որևէ կերպ սպառնացե՞լ է բանկի աշխատակիցներին: Հայտնի է միայն, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ըստ բանկի տնօրինության՝ գողացվածը փոքր գումար է:









































