Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Ազատության հրապարակում՝ ընկերներին ներկայացնելու վերջին տասը օրերի իրենց գործողությունները: Ելույթներով հանդես եկան մի քանի ազատամարտիկներ, ովքեր կոչ արեցին չհուսահատվել և մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար:
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով համակարգում է ազատամարտիկների խնդիրներն, իր ելույթում ասաց, որ վարչապետի հետ առաջիկայում հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչքանով են բավարարվել իրենց խնդիրները. «Մենք ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում լուծել մեր խնդիրները: Մենք դեռևս համբերատար ենք, կսպասենք, որպեսզի հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն: Եթե չբավարարեն մեր պահանջները, մենք կփոխենք պայքարի ճանապարհը»:
Նշենք, որ հրապարակում էին Սևանից, Իջևանից, Ապարանից եկած ազատամարտիկներ:
Նրանց շարքերում էր նաև Ֆելիքսը, ով լինելով ազգությամբ էստոնացի՝ անցել է Արցախյան ազատամարտի բովով։ «Ես, որպես օտարերկրացի, կողքից տեսնում եմ, թե որքան լքված են ազատամարտիկները: Նրանց բարոյական և նյութական աջակցություն է պետք և որքան հնարավոր է՝ շուտ»,- ասում է նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































