Թուրքիայի բնակիչ Իբրահիմ Յուսելը որոշել է թողնել ծխելը: Նիկոտինային կախվածութան դեմ պայքարի համար նա գլխին մետաղական վանդակ է հագցրել: Այս մասին հայտնում է Spot Haber-ը:
Սաղավարտի տեսքով վանդակը 42-ամյա տղամարդը գլխին կրում է արդեն մի քանի օր: Վանդակի բանալիները նա տալիս է կնոջը կամ դստերը, որպեսզի նրանք կարողանան «արձակել» իրեն միայն այն ժամանակ, երբ վերադառնա աշխատանքից:
Յուսելի խոստովանությամբ՝ ինքը ծխում է 26 տարի, վնասակար սովորությունից հրաժարվելու բոլոր նախկին փորձերը ձախողվել են: Նա պատմել է, որ իր հայրը մահացել է թոքերի քաղցկեղից, այդ իսկ պատճառով ինքը ցանկանում է թողնել ծխելը:
Վանդակը նա անձամբ է պատրաստել՝ ոգեշնչվելով մոտոցիկլիստի սաղավարտից:









































