Monday, 15 06 2026
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին

Իշխան Զաքարյանը գերազանցել է Սահմանադրությամբ և օրենքով ունեցած լիազորությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

 – Պարոն Մինասյան, Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության քննարկման հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանի անցած շաբաթ անցկացրած խորհրդակցության դեպքում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ «որևէ մեկը իրավունք չունի սովորեցնել ՎՊ-ին»: Փաստորեն ՎՊ-ի հետ կապված Ս. Սարգսյանի այդ խորհրդակցությունը հակասահմանադրակա՞ն էր:

 – Իհարկե, ոչ:

 – Այսինքն չէ՞ր հակասում ՀՀ Սահմանադրությանը:

 – Մեր կառույցի ղեկավարի կողմից ասվեց օրենքի տառին և ոգուն չհամապատասխանող կեցվածքի մասին:

 – Բայց ՎՊ-ն անկախ կառույց է և…

 – Իհարկե, բայց պետական ծառայողն էլ առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ և օրենքով տրված լիազորություններով:

 – ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր հաշվետվության քննարկման ժամանակ գերազանցե՞լ էր այդ լիազորությունները:

 – Իհարկե:

 – Ի՞նչ է արել:

 – Որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, պետք է այդ քննարկումը բաժանենք երկու մասի: Առաջին մասն իր հաշվետվությունն էր, իր կողմից կատարված վերահսկողական գործառույթների վերաբերյալ: Երկրորդը հարցուպատասխանի մասն էր, որտեղ նաև անդրադարձավ իր կանխատեսումներին, իր զգացումներին ու իր ակնկալիքներին: Իհարկե, խնդիրներ կային նաև առաջին մասի հետ կապված: Բայց հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ինքը խոսեց երևույթների մասին, որտեղ վերահսկողություն չէր կատարել և իր ծրագրում զետեղված չի եղել:

 – Ինչի՞ մասին է խոսքը:

 – 701 մլրդ դրամի մասին է խոսքը:  Հարցուպատասխանի ժամանակ ինքը անդրադարձավ խնդիրների, որոնք զետեղված չէին ՎՊ տարեկան ծրագրում: Նա դրա իրավասությունը չուներ:

 – Իսկ եթե նա դրա իրավասությունը չուներ, բայց անդրադարձել է, այդ դեպքում ի՞նչ պետք լինի:

 – Պետք է ՎՊ նախագահին ասվի, որ նա գերազանցել է իր լիազորությունները:

 – Իսկ այն, որ տեղեկություններ են շրջանառվում, թե Իշխան Զաքարյանը հրաժարական է տալիս:

 – Դու ինձ այդպես հարցեր մի տուր, եթե շրջանառվում է, ուրեմն ես պետք է իմանայի:

 – Իսկ Ձեր կարծիքով` սա այն իրավիճա՞կն է, որ ՎՊ նախագահը պետք է հրաժարական տա:

 – Ես կարծում եմ, որ կոռեկտ հարցադրումներ չես անում:

 – Պարոն Մինասյան, Ի. Զաքարյանն արդեն մի քանի տարի է` իր հաշվետվության մեջ աղմկոտ բացահայտումներ ու գնահատականներ է ներկայացնում, որ պետական կառավարման համակարգում տարբեր ոլորտներում չարաշահումներ են տեղի ունենում: Ինչո՞ւ հանկարծ իշխանություններն այս տարի այդքան սուր հակադարձեցին:

 – Ոչ միայն մի քանի տարի շարունակ իր հաշվետվության մեջ չի ներկայացրել այդպիսի բաներ, այլ այս անգամ ևս չի ներկայացրել: Խնդիրը կայանում է նրանում, որ ինքը խոսել է երևույթների մասին, որտեղ ինքը վերահսկողություն չի կատարել:

 – Պատճառը դա՞ էր, որ այդ քննարկումների հետ կապված աղմուկ բարձրացվեց խորհրդարանական մեծամասնության կողմից՝ իհարկե, արդեն քննարկումներից հետո: Ինչի համար էլ Ս. Սարգսյանը դժգոհեց ՀՀԿ խմբակցության պահվածքից:

 – Դուք ի՞նչ գիտեք:

 – Նիստի ժամանակ նրա արած հայտարարությունն այդ մասին է խոսում: Նա ասել էր, թե «մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին, մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»:

 – Դու տողատակում ես կարդում, ես դրա հնարավորությունը չունեմ: Պետք է ամեն ինչ հասկանալ ուղղակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում