Հուլիսի 4-ին ՀԱՀ իշխանությունները հերքել են հաղորդագրություններն այն մասին, որ Նելսոն Մանդելան գտնվում է «վեգետատիվ վիճակում»: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է իշխանությունների հայտարարության մեջ, հուլիսի 4-ի կեսօրին ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման այցելել է Մանդելային և հաղորդել, որ նա գտնվում է «ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում»: Իշխանությունների խոսքերով՝ բժիշկները հերքում են ՀԱՀ նախկին նախագահի «վեգետատիվ վիճակի» մասին լուրերը:
Հուլիսի 4-ին ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել էր այն մասին, որ Մանդելան «վեգետատիվ վիճակում» է, և բժիշկները խորհուրդ են տվել հարազատներին անջատել կենսապահովման սարքերը: Գործակալությունը նաև հաղորդել էր, որ նախկին նախագահի հարազատներն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն բժիշկների առաջարկին, քանի որ չեն ցանկանում երկարաձգել Մանդելայի տառապանքները:
Այդ փաստաթղթերը AFP-ին տրամադրել էր Մանդելայի հարազատների փաստաբանը։ Նախկին նախագահի թոռը դատարանի միջոցով հասել է նրան, որ Մանդելայի որդիների աճյունները տեղափոխվեն Կունա գյուղում գտնվող ընտանեկան գերեզմանատուն, որտեղ պատրաստվում են հուղարկավորել նաև Մանդելային:
94-ամյա Նելսոն Մանդելան հիվանդանոցում է հայտնվել հունիսի 8-ին՝ թոքերի ինֆեկցիա ախտորոշմամբ: Երկու շաբաթ անց նրա վիճակը կտրուկ վատացել էր և նրան միացրել էին արհեստական կենսապահովման սարքերին:









































