Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ հնարավոր է փակի Լա Պասում գտնվող ԱՄՆ դեսպանատունը: Այս մասին հաղորդում է The Star Tribune-ը:
«Մեզ պետք չէ, որպեսզի նրանք այստեղ գան դավադրություններ լարելու համար, իմ ձեռքը չի դողա այդ դեսպանատունը փակելիս»,- ասել է Մորալեսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին արգելվել է Մոսկվայից ուղևորվող Մորալեսի թռիչքը եվրոպական երկրների օդային տարածքով՝ այն պատճառով, որ ինքնաթիռում հավանաբար գտնվում է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:








































