Մի քանի հեռուստաընկերություններում կրճատումներ են գնում, ծրագրեր են փակվում, մարդկանց ուղարկում են չվճարվող արձակուրդ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Հ1-ում փոփոխությունները պայմանավորված են նոր տնօրենի անձով: «Արմենիայում» և «Շանթում» աշխատակազմի և վարձատրության ուռճացվածությամբ: Հրահանգված է ավարտին հասցնել հեռարձակվող սերիալները և նորերի նկարահանում չսկսել. յուրաքանչյուր ՀԸ-ում պետք է հեռարձակվի մեկական սերիալ: Սերիալներում զբաղված հսկայական անձնակազմերն արդյունքում գործազուրկ են դառնում»:









































