Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրել: Այդ մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
«Ֆրանսիան Մոսկվայի իր դեսպանատնից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հայց է ստացել»,- նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել էր, որ ինքը չի աջակցում ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու գաղափարին, սակայն նման հայց դեռ չի ստացվել:
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի իշխանությունները նույնպես մերժել են Սնոուդենին:









































