Եգիպտոսի կառավարության ինը նախարարներ, որոնք պատկանում են «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևին` «Ազատություն և արդարություն» կուսակցությանը, հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելու դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով կուսակցության հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին հեռացրել է իշխանությունից՝ ժամանակավորապես դադարեցնելով սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը ստանձնել է պետության ղեկավարի պարտականություններն անցումային ժամանակաշրջանում: Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ:








































