ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Եգիպտոսի բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ բռնությունից, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ինձ խորապես անհանգստացնում են Եգիպտոսում իրավիճակի զարգացումը, բախումների և մարդկային զոհերի մասին հաղորդագրությունները» ,- ընդգծել է նա:
Ռասմուսենը Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել պահպանել մարդու, այդ թվում փոքրամասնությունների իրավունքները, ղեկավարվել օրենքի գերակայության սկզբունքով և աշխատել միասին, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստեղծվի ժողովրդավարական քաղաքացիական կառավարություն:








































