Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր ունեցել են դրական դինամիկա՝ նախօրեին շուկայում հումքի ավելցուկի մասին մտավախությունների ֆոնին:
Առավոտյան Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 45.29 դոլար: Իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 43.23 դոլար:
Ընդգծվում է, որ երեկվա արդյունքներով Brent տեսակի նավթի ֆյուչերսները մայիսի 11-ից հետո առաջին անգամ նվազել էին 45 դոլարից (մեկ բարելի դիմաց), իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսները ապրիլի 26-ից հետո առաջին անգամ նվազել էին 43 դոլարից:
Դա կապված էր ԱՄՆ-ում հումքի ռեկորդային պաշարների մասին տվյալների, ինչպես նաև երկրում հորատող սարքերի քանակական աճի հետ: