Կնոջ սպանությունը, որը Գերմանիայի Ռոյտլինգեն քաղաքի կենտրոնում կատարել է Սիրիայից փախստականը, ահաբեկչական հարձակում չէ: Այդ մասին ասված է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է TASS-ը:
«Համաձայն ներկա պահի տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման մասին խոսելու առիթներ չկան»,- նշել են իրավապահ մարմիններում:
Երիտասարդը կնոջը սպանել է մաչետեի միջոցով, որից հետո վիրավորել է ևս 2 մարդու: Մի քանի րոպե անց նրան բռնել են ոստիկանները: